Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ

03.11.2014

Հոկտեմբերի 31-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Տաթևի վանական համալիրում ընդունեց Ռուսաստանի Դաշնության պետդումայի հետ համագործակցության հանձնաժողովի ինը հոգուց բաղկացած պատվիրակությանը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Նիկոլայ Ռիժկովին ողջունեց որպես հայ ժողովրդի լավագույն բարեկամի:
Լրագրողների հետ Ռիժկովը կիսեց իր տպավորությունները.
-Սա իմ հերթական այցն է Տաթև: Ես եղել եմ այստեղ 12 տարի առաջ, հանդիպել այն ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր` Սուրիկ Խաչատրյանի հետ, հյուրընկալվել նրա տանը: Տաթևում շատ բան է փոխվել. տպավորված եմ <<Տաթևեր>>-ով, հզոր կառույց է, եզակի:
Պատվիրակության ներկայացուցիչներից էր նաև հայագետ,  Բոշկորկստանի Հանրապետության պատգամավոր, հայոց պատմության չափածո եռահատորի հեղինակ Ռաֆայել Զինուրովը: Նա նշեց, որ Տաթևն իր համար կարևորվում է նաև Գարեգին Նժդեհի կողմից իրականացված հայրենանվեր գործունեությամբ, 1921թ. ապրիլի 26-ին Լեռնահայաստանի հռչակումով:
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն հայտնեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ջերմ ընդունելության համար, Հայաստանի Հանրապետությանը մաղթելով նոր ձեռքբերումներ Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50