Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

04.11.2014

Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում իր նախաձեռնությամբ կառուցվող պահածոների գործարանի հիմնարկեքին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է Կապանի <<Ավտոմեխնորոգման>> ԲԲԸ:
Նոր սկսված ձեռնարկումն օրհնեց հոգևոր հովիվ Տեր Շիրակ քահանա Խանոյանը: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշեց, որ կարևորում է աշխատատեղերի ստեղծումը Կապանում: Նոր ստեղծվող պահածոների գործարանն ու ջերմոցը` <<Սյունիք ֆուդ>> ՍՊԸ կապահովի երկու հերթափոխով 250 աշխատատեղ: Գործարանին անհրաժեշտ մրգեր և հատապտուղներ կմատակարարի նաև տարածաշրջանի բնակչությունը: Նոր ձեռնարկությունը կնպաստի Կապանում կանանց զբաղվածության խնդրի լուծմանը: Մոտ ապագայում կստեղծվեն այլ աշխատատեղեր, հազարավոր մարդկանց համար, որը կնպաստի գործազրկության մակարդակի նվազեցմանը Կապանում:
<<Սյունիք ֆուդ>> ՍՊԸ սեփականատեր Սարմեն Սարգսյանը հայտնեց, որ գործարկվող ձեռնարկությունը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, սարքավորումները ներկմուծվեն արտերկրից, կունենա մեծ հոսքագիծ: Արդեն պայմանավորվածություններ են ձեռքբերվել ազատագրված տարածքներում գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող անհատների և Ռուսաստանի Դաշնությունում գործող մի քանի ընկերությունների հետ մշակված գյուղմթերքի արտահանումն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50