Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

05.11.2014

Նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպեց Կապան համայնքի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցների ձմեռացման, շենքային պայմանների բարելավման, ջերմամեկուսացման և <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի <<Տաք սնունդ>> փուլին անցնելու հնարավորություններին վերաբերող հարցեր: Մարզպետը հանձնարարեց աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցի տանիքի և թիվ 1 հիմնական դպրոցի նորոգման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով, նախապատրաստել համապատասխան առաջարկություններ` ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ ներկայացնելու համար:
Քննարկվեցին որակյալ մանակավարժական կադրերի, ավագ դասարաններում աշակերտների սակավության և կրտսեր դպրոցում նրանց թվաքանակի ավելացման հետ առնչվող խնդիրներ, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և <<Երկրապահ կամավորականների միություն>> հասարակական կազմակերպության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նոր` <<Պատանի երկրապահ>> ակումբի ռազմահայրենասիրական ծրագրի կարևորությանն ու դպրոցներում դրա արդայունավետ ներդրմանը վերաբերող հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24