Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆԻ ՄԱՅՐ ՋՐԱԳԾԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

06.11.2014

Նոյեմբերի 2-ին Կապանը սնուցող մայր ջրագիծի վթարի հետևանքով վնասվել էր հարակից Բաղաբերդ թաղամասի 17-րդ շենքը: Վնասվել են շենքի տանիքը, ընդհանուր օգտագործման տարածքները, 15 բնակարան, շենքի առաջին հարկում գործող մանկապարտեզը, բակային տարածքն ու բակում կայանված 5 ավտոմեքենաներ:
Նոյեմբերի 3-ին Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ հանդիպեցին վթարից տուժած բնակարանների բնակիչներին: Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ներկայացրեց բնակչությանը հասված վնասի չափի նախնական հաշվարկները, բնակիչների ժամանակավոր բնակեցման խնդիրները:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մինչ հնարավոր էլեկտրական հոսանքի և գազի անվտանգ մատակարարման վերականգնումը բնակիչներին ապահովեց վառելափայտով և վառարաններով:
ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությունից հետո, մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացնելով խորհրդակցության արդյունքները, հավաստիացրեց, որ մայր ջրագծի վթարի հետևանքով տուժածները, կստանան անհրաժեշտ ֆինանսական փոխհատուցում և կարող կլինեն հաղթահարել վթարի հասցրած վնասները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24