Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ (ՔՈՓ) ԹԻՄԻ ՆԵՐՔԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԺԱՆՔ

10.11.2014

Նոյեմբերի 4-8-ը Սյունիքի մարզի որոնողոփրկարարական թիմն անցկացրել է ներքին որակավորման երրորդ ուսումնական վարժանքը: Վարժանքն ընթացել է երկու փուլով` նոյեմբերի 4-ին և 5-ին անցկացվել են նախապատրաստական դասընթացներ, նոյեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունեցել ուսումնավարժանքներ: Վարժանքի անցկացմանը հետևել է ԱԻ նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Սյունիքի մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը ներկա է եղել վարժանքներին և մասնակցել որպես վարժանքների անվտանգության սպա:
Վարժանքները նպատակ են ունեցել անցկացնել ներքին ստուգում, ուսումնասիրել Սյունիքի որոնողափրկարարական թիմի հնարավորությունները, նպաստել թիմի անդամների կարողությունների և մասնագիտական ունակությունների զարգացմանը, նոր տեխնիկայի յուրացմանն ու տեխնիկական միջոցների արհեստավարժ գործածությանը:
Նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Սյունիքի ՔՈՓ թիմի որակավորման նախապատրաստման և անցկացման վարժանք: Նոյեմբերի 7-ին Կապանի օդանավակայանի տարածքում ուսումնավարժանքն իրականացվել է <<Խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում>> թեմայի շրջանակում: Հրամանաշտաբային ուսումնավարժանքին մասնակցում էին մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, մարզպետարանի ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ, Կապան քաղաքային համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը, Գեղանուշ և Ճակատեն համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության Սյունիքի վարչության սպաներ, ԱԻ հանձնաժողովի, մարզի տարհանման հանձնաժողովի անդամներ, Հայանտառ ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի և <<Շիկահող>> պետական արգելոցի ղեկավար կազմերը:
Տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հեևանքով գազատարի վթարից առաջացած անտառային հրդեհների սցենարի շրջանակում կողմերը կատարեցին իրենց առջև դրված առաջադրանքները:
ԱԻ նախարարության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը ամփոփելով ուսումնավարժանքի արդյունքները, անդրադարձավ ձեռքբերումներին և խնդիրներին: Նա շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար և ուղենշեց հետագա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24