Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

10.11.2014

Նոյեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակության այցի շրջանակներում Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցութունը վարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, այլ պաշտոնատար անձինք:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Գորիս քաղաքի քաղաքաշինական հիմնախնդիրների, կառուցապատման ու բարեկարգման, Գորիսի պատմական կենտրոնի վերակառուցման, Գորիս գյուղի պատմական արգելոցի բարեկարգման և տուրիզմի զարգացմանը նպաստող պատմական միջավայրի վերստեղծմանն ուղղված հարցեր։
Անդրադառնալով Գորիսի քաղաքաշինության հիմնահարցերին, նախարար Սարգսյանը կարևորել է համատեղ աշխատանքի շնորհիվ քաղաքի նոր գլխավոր հատակագծի կյանքի կոչելը` պահպանելով Գորիսի պատմաճարտարապետական նկարագիրը: Կիրականացվեն բարեկարգման մի շարք ծրագրեր, որոնց կաջակցի քաղաքաշինության նախարարությունը:
Նախարարը, մարզպետ Ս. Խաչատրյանի հետ, շրջայց կատարեց` տեղում ուսումնասիրելով Գորիսի քաղաքապետի կողմից առաջարկվող քաղաքի բարեկարգման ենթակա մի քանի հատվածներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24