Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.11.2014

Անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բնականոն ու արդյունավետ զարգացման, պաշտպանունակության բարձրացման և կառավարման ժողովրդավարական համակարգի օղակներից են տեղական ինքնակառավարման մարմինները:
Մարզպետարաններն ու համայնքները պարտադիր և կամավոր լիազորությունների շրջանակում, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ որոշումների ու կարգադրությունների միջոցով նպատակամղված լուծում են համայնքային խնդիրները, որոնք ուղղված են բնակչության բարեկեցության և սոցիալական ապահովության բարելավմանը:
Ողջունում եմ Սյունիքի մարզի համայնքների աշխատակիցներին տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:
Մաղթում եմ պետականամետ, ստեղծագործ և արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի: