Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ <<ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ >> ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

11.11.2014

Նոյեմբերի 10-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի և Կապանի քաղաքապետարանին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպված  <<Սյունիքի թագավորությունը>> թեմայով գիտաժողովին: Գիտաժողովին հրավիրված էին Կապանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ: Գիտաժողովի շրջանակներում գիտական զեկույցներով հանդես եկան Կապան քաղաքի երիտասարդ պատմաբանները:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին նման նախաձեռնության համար, նշելով, որ իր երկիրը սիրում է այն մարդը, ով քաջատեղյակ է նրա պատմությանը: Խոսելով գիտաժողովում քննարկվող թեմայի շուրջ, մարզպետը կարևորեց Սյունիք աշխարհի նվիրյալ պատմական դեմքերին.
 -Սմբատ թագավորին, ով ընդարձակեց Սյունիքի սահմանները այն հասցնելով մինչև Կովսական, Ստեփանոս Օրբելյանին, ով կաթողիկոսությունից հրաժարվեց Սյունիքը չթողնելու համար, Դավիթ Բեկին, ով երկրի անմխիթար վիճակը տեսնելով չհանձնվեց այլ պայքարեց, Գարեգին Նժդեհին, որ կարողացավ պահել Սյունիքը Հայաստանի կազմում, իր հրամանատարության տակ ունենալով սյունեցիներից կազմված զորք:
Անդրադառնալով արդի ժամանակներին, մարզպետ Ս. Խաչատրյանը մասնավորապես նշեց.
-Միայն պատմության փոշոտ էջերը չէ, որ փաստում են սյունեցիների քաջության մասին: 1988-1994 թվականներին անկախության սերնդի տարած հաղթանակները նոր էջ բացեցին հայոց պատմության մեջ, սերունդներին տալով հաղթական ու անկախ հայենիք: Մերօրյա հերոսները սահմաններ ընդարձակեցին, որոնք 150 կիլոմետրով գերազանցում են հզոր Սյունյաց թագավորության սահմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11