Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԵԾԱՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

13.11.2014

Այսօր Սյունիքի մարզային գրադարանում <<Երիտասարդ ընտանիքների ակումբ>> հասարակական կազմակերպության և գրադարանի սպասարկման բաժնի անձնակազմի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր Վանյանների բազմազավակ ընտանիքի մեծարման ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին <<Ազատամարտ կոմիտե>> հասարակական կազմակերպության նախագահ Խորեն Հարությունյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, ընտանիքի մտերիմներ: Սյունիքի մարզային գրադարանի աշխատակցուհի Զարուհի Մանգասարյանը ներկայացրեց ընտանիքի պատմությունը, որն սկսվում է Սումգայիթի ջարդերից: Արցախյան ազատամարտում ընտանիքի հայրը` Իգոր Վանյանը կորցրել է երկու եղբայրներին և ամուսնանալով  Անահիտի հետ փորձել է եղբայրներին վերագտնել իր վեց զավակների մեջ:
Ցերեկույթին ելույթներ ունեցան Կապանի արվեստի քոլեջի սաները, գրադարանի աշխատակցուհի Քրիստինե Վեզիրյանը ներկայացրեց մայրերին նվիրված սևակյան պոեզիան:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Աննա Ոսկանյանը հանդես գալով ՀՀ Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից, Վանյանների ընտանիքին փոխանցեց 100000 դրամ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11