Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  մասնակցել է ուսանողների միջազգային օրվա առիթով, Կապանի մշակույթի պալատում կազմակերպված միջոցառմանը: Միջոցառմանը հրավիրված էին մարզի ԲՈՒՀ-երի, միջին մասնագիտական հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, հյուրեր: Մարզպետի կողմից շնորհակալագրերի և դրամական պարգևների արժանացան 26 ուսման առաջավոր ուսանողներ:
Դիմելով ուսանողներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.
-Սիրելի' ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ: Դիպուկ է ասել Գարեգին Նժդեհը. <<Եթե ուզում ես իմանալ ազգիդ ապագան` նայիր նրա երիտասարդությանը>>: Մեր երկրի հզորությունը իր մարդկային ներուժի մեջ է` ձեր մեջ. Դուք եք մեր վաղվա օրը`  ձեր գիտելիքներով, աշխատասիրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ: Իմ ասելիքն ուզում եմ արտահայտել մեր մեծերից մեկի Մուշեղ Գալշոյանի խոսքերի հիման վրա. << Թերևս միջնադարում, երբ որ Տաթևի բարձունքներից քանքար ընկերները աշխարհի իմաստասերների հետ բանավիճում էին, այդժամ Սյունյաց խորունկ ձորերում Սյունիքի զինվորները պատերազմի հաղթանակներ էին տոնում>>:
Ես ուզում եմ, որ դուք միշտ իմաստասերների հետ վիճեք և մեր երկրի համար հաղթանակներ կերտեք:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11