Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԲԱՑ ԴԱՍ

20.11.2014

Նոյեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների հետ անցկացրեց <<Սյունիքի ինքնապաշտպանական և ինքնորոշման կռիվները 1918-1921թթ.>> թեմայով ռազմահայրենասիրական բաց դաս: Աշակերտները մարզպետին դիմավորեցին և ողջունեցին դպրոցի մուտքի մոտ:
Նախքան թեմային անցնելը, նա շնորհավորեց աշակերտներին դպրոցի նորամուտի կապակցությամբ: Թիվ 2 դպրոցը 2 տարի առաջ փլվել էր , որի տեղը կառուցված նոր շենքում աշակերտներին ուսանում են արդեն մեկ ամիս:
Մարզպետը դասն սկսելով՝ նշեց.
-Սյունեցիները մարտունակ ոգի ունեն: Դուք պետք է հպարտանաք, որ սյունեցի եք և ունեք այնպիսի հերոս պապեր, որոնք Սյունիքը պահել, պաշտպանել և այսօր հանձնել են ձեզ:
Մարզպետը մեծ պատիվ համարեց Սյունիքի պատմությունը ներկայացնել՝ փաստելով, որ յուրաքանչյուր պետության ապագան մատաղ սերնդի ոգու,գիտելիքների և հայրենասիրության մեջ է:
Իր դասախոսությամբ մարզպետը աշակերտներին ներկայացրեց 1919-1921թթ գոյամարտը, Դավիթ-բեկի , Նժդեհի հերոսական պայքարը, տարած հաղթանակները և աշակերտներին հավաստիացրեց, որ Սյունիքի պատմությունը նրանց հպարտանալու շատ առիթներ է տալիս:
Դրոյի նամակը՝ ուղղված Զանգեզուրի աշխատավոր գյուղացիությանը ներկայացրեց մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը: Դպրոցի պատմության ուսուցիչները ևս անդրադարձներ կատարեցին 20-րդ դարի Սյունիքի պատմությանը: Դասախոսության ավարտից հետո մարզպետը պատասխանեց աշակերտների բազմաթիվ հարցերի, որոնք մասնավորապես վերաբերում էին մարզպետի՝ արցախյան գոյամարտում անցած մարտական ուղուն: Եղան հարցեր նաև Սյունիքի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11