Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀՀ ԶՈՒ 3-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԵՏ

20.11.2014

Նոյեմբերի 17-ին Կապանում կայացավ ՀՀ ՊՆ նախաձեռնած <<Մեր բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> կարգախոսով հերթական հանդիպումը զինծառայողների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարները, Սյունիքի մարզից զորակոչված ավելի քան 40 ժամկետային զինծառայողներ ու նրանց ծնողները:
Հանդիպումը կազմակերպվում է բանակ-հասարակություն կապի ամրանդման ,հայոց ընտանիքների ավանդական սկզբունքների պահպանման շրջանակում և նպատակ ունի ավելի սերտացնելու համագործակցությունը՝ ամրապնդելով ծնող - հրամանատար հարաբերությունները: Միջոցառման ժամանակ գովասանքի խոսքեր ասվեցին 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերում իրենց ծառայությունը կատարող Սյունիքի մարզից զորակոչված զինվորների մասին:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանին՝ սյունեցի զինվորների հետ Կապանում գտնվելու համար և նշեց.
<<Հպարտություն ենք ապրում, որ սյունեցի զինվորի հասցեին հնչում են նման լավ խոսքեր: Սյունեց'ի զինվորներ, շնորհակալությո'ւն ձեզ, նման ծառայության համար: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձե'ր ծնողներին>>,- ասաց մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հանդիպմանը ներկայացվեց տեսաֆիլմ՝ նվիրված 3-րդ բանակային կորպուսի կազմավորմանն ու տարեգրությանը: Ելույթ ունեցան զինծառայողներ, ծնողներ, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին բանակի հրամկազմին:
<<Ձեր որդիները դժվարին, վտանգավոր, բայց նաև չափազանց կարևոր խնդիր են կատարում՝ զենքը ձեռքներին հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում կատարում են մարտական հերթապահություն և պահում մեր հայրենիքի սահմանները>>,- ասաց Օնիկ Գասպարյանը և երախտագիտություն հայտնեց ծնողներին՝ նման որդիներ դաստիարակելու համար:
Վերջում սյունեցի լավագույն զինծառայողները պարգևատրվեցին կարճատև արձակուրդով, իսկ նրանց ծնողները՝ շնորհակալագրերով:
Միջոցառման համերգային ծրագիրը Կապանում զինվորների ու ծնողների հանդիպումը վերածեց իսկական տոնի:Ելույթ ունեցան կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտ կատարողները և 3-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի՝ Նոյեմբերյանի գնդի գեղարվեստական ինքնագործ խումբը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11