Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ>> ՋՈԿԱՏՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

20.11.2014

Նոյեմբերի 17-ին ՀՀ Սյունիքի մարզպետ , <<Երկրապահ կամավորական միության>> Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում մասնակցել է <<Պատանի երկրապահ >> ջոկատների կազմավորման շրջանականերում կազմակերպված անդրանիկ միջոցառմանը :
Միջոցառմանը մասնակցում էին նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ազատամարտիկներ և արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ծնողներ:
Այս տարվա սեպտեմբերին ՀՀ կրթության և գիտության և ՀՀ պաշտպանության նախարարությունների ու <<Երկրապահ կամավորական միություն>> ՀԿ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում Սյունիքի դպրոցներում սկսվել է <<Պատանի երկրապահ>> ջոկատների կազմավորումը, որի նպատակն է նպաստել սովորողների հայրենասիրական դաստիարակությանը:
Ողջունելով պատանի երկրապահներին, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորեց ջոկատի ստեղծումը աշակերտների համար.
<<Սյունեցին միշտ կարողացել է պաշտպանել իր հայրենիքը, որովհետև քաջությունն ու հողի պաշտամունքը սյունեցու արյան մեջ է: Ձեր ձեռքերում է մեր երկրի ճակատագիրը: Եղեՙք քաջ, անվախ, խելոք, սովորող>>,- իր խոսքում ասաց մարզպետը:
Կապանի թիվ 6 դպրոցի նորաստեղծ <<Պատանի երկրապահ >> ջոկատին անդամագրվեցին 17 աշակերտ, ովքեր մեծ հանդիսավորությամբ երդում տվեցին՝ պատվով ծառայել հայրենիքին: Դպրոցը պարգևատրվեց <<Երկրապահ կամավորական միության>> պատվոգրով:
Միջոցառման ավարտին դպրոցում հանդիսավորությամբ բացվեց պատանի երկրապահ կամավորականների դասարան: Աշակերտներին հանձնվեցին պատանի երկրապահ ակումբների ձևավորման և հայրենասիրական դաստիարակության ուղեցույցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11