Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 65 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

22.11.2014

Նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցեց Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաքային համայնքի <<Ագարակ 65>> հոբելյանական միջոցառմանը: Տոնին ներկա էին Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ, Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության, Մեղրիի սահմանապահ զորքերի ստորաբաժանման հրամկազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Մարզպետ Ս. Խաչատրյանը ներկա է գտնվել քաղաքի Սայաթ -Նովա թաղամասի մանկական հրապարակի բացմանը, որից հետո քաղաքին նվիրված միջոցառումը շարունակվել է նոր վերանորոգված ու կահավորված մշակույթի պալատում:
Քաղաքապետ Մխիթար Զախարյանը շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ, անդրադարձավ քաղաքի ձեռքբերումներին, սոցիալ -տնտեսական առաջընթացին, բնակարանաշինության, ճանապարհների բարեկարգման հետ կապված խնդիրներին: Նա շնորհակալություն հայտնեց  Ագարակի պատվավոր քաղաքացի,  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին տեղական կառավարմանն առնչվող ծրագրերին մշտապես սատարելու և աջակցելու համար:
Իրենց ելույթներում Ագարակ քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը և <<Ագարակ>> հիմնադրամի գործադիր տնօրեն Վիլեն Համբարձումյանը ներկայացրեցին վերջին հինգ տարիներին վերաբերող  ֆինանսական հաշվետվություններ :
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արհեստակցական միության նախագահ Սամվել Միքայելյանը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, նշեց, որ Ագարակ քաղաքն ու պղնձամոլիբդենային կոմբինատը մեկ ամբողջություն են կազմում, և պղնձամոլիբդենային կոմբինատի վերագործարկումը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էր, նոր շունչ հաղորդեց քաղաքին: Նա կարևորեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ջանքերն` ուղղված կոմբինատի շահագործմանը, որի շնորհիվ հաջողվել էր խուսափել աշխատատեղերի կրճատումից: Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11