Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ՝ <<Hayeli.am>> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.11.2014


<<Hayeli.am>> էլեկտրոնային կայքում սույն թվականի նոյեմբերի 24-ին հրատարակված տեղեկություններն այն մասին, թե <<Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային ջարդը, և նախորդ շաբաթ նա կրկին պաշտոնանկ է արել մարզային նշանակության երեք պաշտոնյաների>>, հավելելով, որ <<շրջանակը շատ մեծ է՝ մարզպետարանի վարչությունների ու բաժինների պետեր, տնօրենները, բժիշկներ, մանկապարտեզների դայակներ ու դաստիարակներ>>, ապատեղեկատվություն է:
Նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կարգադրությամբ վերջին երեք շաբաթվա ընթացքում կատարվել են հետևյալ կադրային փոփոխությունները: Նոյեմբերի 3-ին իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Թադևոս Ղազարյանը, նոյեմբերի 14-ին Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:Այլ կադրային փոփոխություններ Սյունիքի մարզում տեղի չեն ունեցել:
Մտացածին փաստերի հրապարակումը հակասում է <<Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին >> ՀՀ օրենքի դրույթներին և պատիվ չի բերում որևէ լրատվամիջոցի: Սյունիքի մարզում տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններն աշխատում են բնականոն, և որևէ սուբյեկտիվ կադրային գործընթացներ չեն ընթանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00