Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ՀԱՅԱՍՏԱՆ>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ՄԱՐԱԹՈՆԻՆ
25.11.2014

Նոյեմբերի 27-ին կկայանա <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաք հեռուստամարաթոնը: Այն կանցկացվի Լոս-Անջելեսում: Հանգանակված գումարներով կշարունակվի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցումը, ավարտին կհասցվի նաև մայրուղու Հայաստանի տարածքով ձգվող 14 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատումը: Ճանապարհը, 1996 թվականից շահագործվող Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուն զուգահեռ, Հայաստանը կկապի Արցախի հետ:
Համայն հայությանը միավորող այդ կառույցին, միայն ՀՀ Սյունիքի մարզպետարանից արդեն կատարվել է 942. 000 դրամ փոխանցում:
Ի դեպ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցեց իր մեկ ամսվա աշխատավարձը: