Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՅՐՎԱԾ ՏՈՒՆԸ
25.11.2014
Նոյեմբերի 11-ին Կապանի տարածաշրջանի Վերին Վարդավան գյուղում ամբողջովին այրվել էր Մեսրոպյանների տունն ու ողջ ունեցվածքը: Վեց հոգանոց ընտանիքը հայտնվել էր սոցիալապես ծանր վիճակում: Ընտանիքի հայրը` Վարուժան Մեսրոպյանը, նոյեմբերի 12-ին դիմել էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին օգնության խնդրանքով: Մարզպետն իր անձնական միջոցներից հատկացրել էր 500.000 դրամ և հանձնարարել Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Ռազմիկ Ավետիսյանին հետևել, որպեսզի սեղմ ժամկետներում կատարվեն տան վերանորոգման աշխատանքները:
Սույն թվականի նոյեմբերի 24-ին ավարտվել է տան տանիքի, առաստաղի, հատակի վերակառուցման և պատուհանների ու դռների տեղադրման աշխատանքները; Ընտանիքին ցուցաբերվել է նաև նյութական օգնություն հագուստի և սննդամթերքի տեսքով, որը հատկացրել են մարզպետարանի աշխատակիցները, ինչպես նաև սրտացավ քաղաքացիներ Կապանի տարածաշրջանից: