Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ՝ <<Փաստինֆո>> -Ի ԹՂԹԱԿՑԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ <<yerkir.am>> ԿԱՅՔԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ` ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
25.11.2014
Հայկ Ալումյանը, անդրադառնալով մարզպետի պաշտոնամուտի արարողության տեսաձայնագրությանը, հայտնել է տեսակետ այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել << իր չորս հենասյուներին, այդ թվում՝ դատարանի նախագահին՝ իր անձնակազմով…>>: Նման մեկնաբանությունը պարզ ու նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որի նպատակն է ձևավորել մասնագիտական գործունեությանը ծառայող հասարակական կարծիք: Իրականում 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Սուրիկ Խաչատրյանն ասել է.
<<… Ես հաջողություն եմ ցանկանում և ես շնորհակալ եմ ձեզանից բոլորից, շնորհակալ եմ մեր մարզի այդ կարևոր 4 սյուներից՝ դա մեր կայազորի հրամանատարն է, Ազգային անվտանգության ծառայության պետն է, դատախազն է, դատարանի նախագահն է, ոստիկանապետն է՝ իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել եք այս տարիների ընթացքում համագործակցել միասնական՝ ի շահ Սյունիքի, ի շահ մեր պետության… Համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով և ավելի միասնական ուժերով մեր խնդիրները կլուծենք… >>:
Ասվածը վերաբերում է Սյունիքի մարզին, ինչպես նաև մեր պետությանը, այլ ոչ թե Սուրիկ Խաչատրյան անձին: Եվ այս դեպքում բառախաղի հնարանքի միջոցով փաստերի խեղաթյուրված բացատրությունները պատիվ չեն բերում հեղինակավոր փաստաբանին: