Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.11.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Կապան համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը հանդիպել են Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների հետ: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատիը սնանկ ճանաչվելու պատճառով իրեն պատկանող հանրակացարանը 2005 թվականի մայիսի 6-ին աճուրդային կարգով վաճառվել է, սակայն այսօր էլ այնտեղ շարունակում են բնակվել 12 ընտանիքներ` բնակվելու այլ տեղ չունենալու պատճառով:
Սեփականատերն ունի դատարանի կողմից ընդունված վճիռ, որը թույլ է տալիս բնակիչներին վտարելու հանրակացարանից:

Բնակիչները բանակցել են սեփականատիրոջ հետ` առաջարկելով հնարավոր էժան գներով իրենց օտարել հանրակացարանի զբաղեցրած բնակարանները: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ստացել համապատասխան աջակցություն խնդրի դրական լուծման համար: Կառավարությունը կտրամադրի ֆինանսներ բնակարանների գնման համար, որոնք կսեփականաշնորհվեն և նվիրատվության կարգով կտրվեն բնակիչներին:
Բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից իրենց բնակարանային հարցը լուծելու և աջակցելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00