Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ՝ <<News.am>> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՅՔԷՋԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

28.11.2014

Ձեր կայքէջում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե <<Գորիս>> բժշկական կենտրոնում կադրային ջարդ է սկսվել հոդվածը մտացածին է, բամբասանքների մակարդակի : <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն ինքնուրույն է վարում իր կադրային քաղաքականությունը՝ ելնելով իր խնդիրների արդյունավետ իրականացման պահանջներից: Հանրությանը ապակողմնորոշումից զերծ պահելու նպատակով՝ հարկ ենք համարում նշել, որ
վաստակաշատ բժիշկ Սլավիկ Ամիրյանը ներկայումս գտնվում է հետվիրահատական վերականգնողական բուժման մեջ:
Իսկ ընդհանրապես ցանկանում ենք  հիշեցնել, որ <<Գորիսի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում բոլոր նշանակումները և ազատումները կատարվել են և կատարվում են գործող օրենսդրության համաձայն /ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենք/, իսկ այդ նշանակումները և ազատումները բացառապես տնօրենի իրավասության հարցեր են և որևէ առնչություն չունեն մարզպետի և մարզպետարանի հետ:
Կրկին նշում ենք, որ Ձեր լուրերը հավաստի չեն, և եթե ՀՀ քաղաքացին իր դիմումի համաձայն ազատվում է աշխատանքից, դա իր իրավունքն է և ամենևին էլ առիթ չպետք է դառնա շահարկումների:
Հաջորդ հոդվածը, որը կգրվի անհարգալից և առանց իրական փաստերի, մեր կողմից արձագանք չի ստանա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00