Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

28.11.2014

Նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը մասնակցել է 50 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր երեսունութ, աշխատանքի տեղավորման՝ ութ, պետպատվերի շրջանակներում վիրահատվելու, տանիքի վերանորոգման, վթարային շենքի վերանորոգման, ճանապարհի բարեկարգման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության երեսունութ դիմումներից երեսունյոթին տրվել է դրական լուծում, մեկը՝ մերժվել: Պետպատվերի շրջանակներում վիրահատվելու մասին քաղաքացու խնդրանքը բավարարվել է:
Շենքի տանիքի վերանորոգման, վթարային շենքի վերանորոգման, ճանապարհի բարեկարգման վերաբերյալ մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություն:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմումները:

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00