Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

04.12.2014

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ, մասնակցեց Կապանի բժշկական կենտրոնի մանակական բաժանմունքում կազմակերպված տոնական ընդունելությանը: Միջոցառումը կազմակերպվել էր ի պատիվ բրիտանահայ բարերար Կարո Պերպերյանի, որը մոտ 8 մլն դրամի բժշկական և օժանդակ գույք է նվիրաբերել կենտրոնի մանակական բաժանմունքին, այդ թվում` բազմաֆունկցիոնալ մահճակալներ, անկողիններ, սառնարաններ, կշեռք, հեռուստացույցներ և այլն:
Բարերար Կարո Պերպերյանը նշեց, որ իրականացնում է իր ընտանիքի երազանքը. այն է, օգտակար և աջակից լինել հայրենիքին: Նա շնորհակալություն հայտնեց <<Ապավեն համայնքների>> ԲՀԿ նախագահ Սուսաննան Օնանյանին, ով մեծապես օգնել է իրեն, ուղղորդել բարեգործությունն իրականացնելու մայրաքաղաքից դուրս` Սյունիքի մարզում: Կ. Պերպերյանը հայտնեց, որ ծրագրում է շարունակել սկսած գործընթացը, ինչը հնարավորություն կտա բրիտանահայ համայնքին ավելի ակտիվ ներգրավվել Հայաստանի մարզերում բարեգործական ծրագրերի իրակակացմանը:
ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Վ. Հովհաննիսյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց բարերարին` ծավալած գործունեության համար, նշելով որ հայրենասիրությունը բարձր մարդկային որակ է և առաքինություն յուրաքանչյուր հայի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00