Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

08.12.2014

2014 թվականի դետեմբերի 6-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալը, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ և քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ:
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի խորհրդի նիստի օրակարգը, որն ընդունվեց միաձայն:
Մարզխորհրդի նիստում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց մարզի համայնքներում սեփական եկամուտների, գույքահարկի, հողի հարկի, համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների, տեղական տուրքի հավաքագրման դինամիկան և առկա խնդիրները:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս.Թանգյանը հանդես եկավ մարզի գյուղատնտեսական աշխատանքների ամփոփմամբ և անտառային տարածքների պահպանության ոլորտում բնապահպանական մարմինների հետ համագործակցության, բնության հուշարձանների պահպանության և բնապահպանության այլ խնդիրների մասին զեկույցով:
Մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների, նյութատեխնիկական բազայի բարելավման ոլորտում առկա խնդիրների ու անելիքների մասին խոսեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հ. Ալեքսանյանը:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Ռ. Ավետիսյանը զեկուցեց Սյունիքի մարզպետարանի պատվիրակությամբ իրականացվող մարզային նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային պահպանության ու անցանելիության աշխատանքներն ու դրանք իրականացնող ընկերությունների կողմից իրենց գործառույթների իրականացման պատրաստվածության աստիճանի մասին: Ներկայացվեց նաև համայնքային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանությունը իրականացնելու համար առկա նյութատեխնիկական հնարավորություններն ու պատրաստվածությունը:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մարզխորհրդի նիստի մասնակիցներին, կատարված աշխատանքների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15