Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԺԱՅՌԱԲԵԿՈՐԱՅԻՆ ՍՈՂԱՆՔ ԾԱՎ-ՇԻՇԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

09.12.2014

Դեկտեմբերի 6-ին Մ-17 միջպետական նշանակության Ծավ-Շիշկերտ ճանապարհը անանցանելի էր դարձել ճանապարհի 3-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած ժայռաբեկորային մեծ սողանքի հետևանքով: Հսկայական ժայռաբեկորների առկայության պայմաններում տեղի առկա միջոցներով հնարավոր չի եղել քարամաքրման և հողահեռացման աշխատանքների իրականացումը:
Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը կատարվածի մասին հայտնել է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը: Վարչության պետի պաշտոնակատար Ռ. Ավետիսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության համապատասխան աշխատակիցների և Կապանի <<ՃՇՇ>> ՍՊԸ ճարտարագետ-ինժեների հետ, մեկնել է դեպքի վայր և տեղում ծանոթանալով իրավիճակին` զեկուցել է ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Կատարավածի մասին իրազեկվել է նաև տրանսպորտի և կապի նախարարությունը:
Դեկտեմբերի 9-ից դեպքի վայրում պայթեցման աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի աշխատակիցները: Աշխատանքների բարդության և զանգվածայնության պատճառով Ծավ-Շիշկերտ ճանապարհը դեռ երթևեկելի չէ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15