Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>> ՓԲԸ ՏՆՕՐԵՆ ՊԱՏՐԻԿ ԼՈՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

11.12.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով պաշտոնական այցով Սյունիքի մարզպետարան էր ժամանել <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Մարզպետ Ս. Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ենթակառուցվածքների զարգացման, խմելու ջրի բարելավման, արդիականացման գործում ներդրած ավանդի համար հայջրմուղկոյուղու տնօրեն Պ. Լորենին պարգևատրեց Ակսել Բակունցի հուշամեդալով:
Ներկայացնելով Պատրիկ Լորենի գործունեությունը Սյունիքում որպես <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ  տնօրեն` մարզպետ Ս. Խաչատրյանը մասնավորապես նշեց.
-ՀՀ Սյունիքի մարզի համար կարևոր են իրականացվող մեծ ու փոքր ներդրումային ծրագրերը: Դա միշտ էլ ողջունելի է մեզ համար: Իր գործունեության 10 տարվա ընթացքում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ, ի դեմս Պատրիկ Լորենի, Սյունիքի մարզում կատարել է 18 մլն դոլարի ներդրում:
Ոչ վաղ անցյալում մարզի համայնքներում բավականին լուրջ էր խմելու ջրի հարցը: Այսօր կատարված ներդրումների և իրականացված աշխատանքների շնորհիվ մարզի գրեթե ողջ տարածքում գործում է 24-ժամյա ջրամատակարարման ռեժիմ:  Որպես մարզպետ` ես միշտ կարևորել եմ մեր երկիրը շենացնողին գնահատելու և շնորհակալ լինելու հանգամանքը: Եվ ի նշան գնահատանքի ու երախտագիտության,  որոշել եմ պարգևատրել մեր բարեկամ Պ. Լորենին Ակսել Բակունցի հուշամեդալով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15