Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱԼԻՁՈՐԻ ԴՊՐՈՑ

15.12.2014

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց Գորիսի տարածարջանի Հալիձոր գյուղական համայնքի հիմնանորոգված դպրոց: Հալիձոր համայնքում օրերս ավարտվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը, որն իրականացվել է <<Տաթևի վերածնունդ>> և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:
Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, ինչպես նաև մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը և հիմնադրամի տնօրեն Արմեն Գևորգյանը, շրջայց կատարեցին դպրոցում, ծանոթացան կատարված աշխատանքների որակին և աշակերտների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվեցին դպրոցի սաների կողմից ի պատիվ հյուրերի կազմակերպված միջոցառմանը:
Դպրոցի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 107 մլն 350 հազ. դրամ, որից 51,4 մլն դրամը հատկացվել է <<Տաթևի վերածնունդ>> հիմնադրամի կողմից, ևս 55,9 մլն դրամ տրամադրել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, մասնակցություն են ունեցել նաև համայնքը և Սյունիքի մարզպետարանը։ <<Տաթևի վերածնունդ>> ծրագիրը <<Հայաստանի զարգացման նախաձեռնություններ>> (IDeA) հիմնադրամի խոշոր նախագծերից է, որի հիմնական նպատակներից է նաև Տաթևի վանական համալիրի հարակից համայնքների (որոնց թվում է նաև Հալիձորը) ենթակառուցվածքների բարելավումն ու համայնքների կայուն զարգացմանն աջակցությունը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15