Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

15.12.2014

<<Ժողովուրդ>> օրաթերթը գրել էր, թե իբր Կապան քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Համաձայն օրաթերթի, ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:
Լուրն ամբոջովին ստահոտ է և չի համապատասխանում իրականությանը:
Լ. Հարությունյանը մարզպետ Ս. Խաչատրյանի մոտ ընդունելության էր եղել մոտ 40 օր առաջ, ալերգիկ ցանի պատճառով վիրակապված ձեռքով: Մարզպետն անհանգստացած նրա առողջական վիճակով առաջարկել էր իր օգնությունը: Մոտ 20 րոպե առանձնազրույցից հետո դպրոցի տնօրեն Լ. Հարությունյանը մարզպետի աշխատասենյակից դուրս է եկել բարձր տրամադրությամբ: Հաջորդ օրը նա մեկնել է Երևան` բուժման նպատակով:
Որոշ լրատավամիջոցներ խեղաթյուրելով փաստերը հրապարակեցին իրականությանը չհամապատասխանող լուր և որպես արդարացում տողերի ետևում նշեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի պատասխանը, որտեղ նա ասել է. <<Չգիտեմ` ինչի մասին է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն>>:
Aysor.am-ի թղթակցին մարզպետը պատասխանել է. <<Դա ինձ շատ հարազատ մարդ է , մի ամսից ավելի է` նրան չեմ տեսել, հիվանդ է , վատառողջ է, չգիտեմ, ինչ ես ասում>>:
Լրատվամիջոցների կողմից նյութը մատուցվեց այնպիսի բառախաղով, որ ընթերցողի մոտ ստեղծվեց դպրոցի տնօրենի անձի արժանապատվության ոտնահարման տպավորություն: Սյունիքի մարզպետարանում նման դեպք տեղի չի ունեցել:
Մամուլի և զանգվածային լրատվության ՀՀ օրենքը արգելում է կեղծ և չստուգված լրատվությունը: Սյունիքում յուրաքանչյուր անհատ, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, պետական և ոչ պետական մարմին գործում է ազատորեն, ՀՀ սահմանադրության և գործող օրենքների սահմաններում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15