Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԾԱՎ -ՇԻՇԿԵՐՏ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է

15.12.2014


Ծավ-Շիշկերտ ճանապարհն արդեն մաքրվել է ժայռաբեկորներից և ամբողջությամբ երթևկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ Սյունիքի մարզի Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միջպետական Մ 17 ճանապարհից դեպի Շիշկերտ տանող ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրանոց ճանապարհը դեկտեմբերի 6-ից անանցանելի էր դարձել ժայռաբեկորային սողանքի պատճառով: Ժայռաբեկորները երկկողմանի փակել էին հանրապետական նշանակության ավտոճանապարհը և անանցանելի էին դարձրել միջպետական ճանապարհի նշված հատվածը:
Միջպետական նշանակության ճանապարհին ընկած հսկայական ժայռաբեկորները հնարավոր չի եղել մաքրել տեղի ուժերով:
Դեկտեմբերի 9-ից դեպքի վայրում պայթեցման աշխատանքներ են իրականացնում Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի աշխատակիցները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ փլուզված ճանապարհահատված էին այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, արագ և օպերատիվ լուծումներ գտնելու նպատակով:
Արդեն քանի օր է ճանապարհի վթարված հատվածում աշխատանքներ են կատարում Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները: Նման ծավալի փլուզում այս ճանապարհին առաջին անգամ է:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15