Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.12.2014

Սիրելի' սյունեցիներ
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ, մաղթում եմ բարօրություն, առողջություն և երջանկություն, իսկ մեր հայրենիքին` խաղաղություն, բարեկեցություն, համամարդկային արժեքների վրա խարսխված առաջընթաց ու զարգացում:
Անառարկելի պատմական փաստ է, որ Սյունիքը եղել է, կա ու կմնա <<հայոց արեւելից կողմաց>> անառիկ ամրոցը, և նաև Սյունիքի հզորությամբ են պայմանավորված մեր երկրի պաշտպանունակությունն ու կայուն առաջընթացը:   Մենք հաղթահարեցինք մեր պատմության ընթացքը կանխորոշող տարիներից ևս մեկը` 2014-ը, և վստահ եմ, որ Սյունիքը, թևակոխելով 2015 թվական, կշարունակի զարգանալ, հզորանալ ու բարգավաճել:
   Գալիք տարում Սյունիքում կիրականացնենք տասնյակ տնտեսական ու սոցիալական ծրագրեր, որոնք կնպաստեն մեր մարզի բնակչության ապահովության և բարեկեցության աճին:
   Սիրելի' հայրենակիցներ, Ամանորը ավանդական ու ամենասիրված ընտանեկան տոնն է, որին սպասում ենք անհամբեր` ջերմությամբ, երազանքներով ու ակնկալիքներով: Ուստի մաղթում եմ, որ Նոր տարին սեր բերի բոլորիս ընտանիքներին, որ հետևում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, անհաջողություններն ու ձախողումները:
  Թո'ղ 2015թ. Սյունյաց յուրաքանչյուր օջախից ելնող ծուխն ավետի շենություն ու առատություն, իսկ տոնական սեղանների շուրջ տիրեն բարձր տրամադրությունն ու լավատեսությունը:
  Թո'ղ Նոր տարին խաղաղություն, արևշատություն և բարիքների առատություն բերի հայոց ընտանիքներին ու մեր երկրին:
   Շնորհավո'ր Ամանոր և Սուրբ ծնունդ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11