Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԱԾ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ 4 ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
26.12.2014

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է Սյունիքի մարզի <<Գարեգին Նժդեհ>> Քիք-բոքսինգի սպորտային ակումբի մարզչին և նրա 4 մարզիկիներին:
Մարզպետ Ս. Խաչատրյանի հովանավորության շնորհիվ մարզիկները հնարավորություն էին ստացել մասնակցելու դեկտեմբերի 13-15-ը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում կայացած Քիք-բոքսինգի <<Եվրասիայի անհատական առաջնություն>> մրցաշարին: Մրցաշարին ներկայացել էին 7 երկրների 450 մարզիկներ: Սյունիքի մարզի <<Գարեգին Նժդեհ>> Քիք-բոքսինգի սպորտային ակումբի 4 մարզիկներն իրենց քաշային կարգերում հաղթելով` արժանացել են ոսկե մեդալների:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, շնորհավորելով մարզչին և մարզիկներին, նշեց.
-Որպես Սյունիքի մարզպետ հպարտանում եմ ձեր հաղթանակներով: Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին նման երեխաներ դաստիարակելու համար: Դուք ճիշտ ապրելակերպ ունեք: Կարևորելով սպորտն ու առողջ ապրելակերպը մեր հնարավորության սահմաններում ամեն բան կանենք մարզում դրանց վերելքի ու զարգացման համար: