Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ, ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶՈՐԱՄԱՍ

27.12.2014

2014թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց սահմանապահ զորամաս Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորելու սպներին, ենթասպաներին ու զինվորներին: Հանդիսավոր տողանի կանգնած զինծառայողներին դիմելով մարզպետն ասաց.
-Դուք պաշտպանում եք անկախ ու ինքնիշխան հայոց պետության արևելյան սահմանը և ձեր հերոսական ծառայության շնորհիվ է պահպանվում խաղաղությունը: Պարոնա’յք սպաներ, սիրելի’ զինվորներ Սյունիքը միշտ անառիկ է եղել իր քաջարի պաշտպաններով և երկար դարեր ապրել է անկախ ու ինքնիշխան; Այսօր դուք եք մեր երկրի զինվորները և դուք եք զենքը ձեռքին պաշտպանում մեր երկիրն ու ձեր ծնողներին: Թող 2015թ. լինի խաղաղության տարի և դուք ծառայեք անամպ երկնքի տակ: Հիշեք Սյունիքի ժողովուրդը կանգնած է իր զինվորի կողքին և ամեն օր պատրաստ է հանուն հայրենիքի կռվելու:
Այնուհետև Սյունիքի մարզպետը զորամասին հանձնեց Ամանորյա նվերներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11