Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿԻԶԲ ԱՌԱՆ ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻՑ

31.12.2014

2014թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով Տաթևի վանական համալիր էին ժամանել մարզի բոլոր համայնքապետները: Ներկա էին նաև առաջին բանակային կորպուսի հրամանտար, գնդապետ Տ. Փարվանյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը:
Սյունյաց թեմի առաջնորդ Տեր-Մակար Վարդապետ Հակոբյանն անցկացրեց  <<Հանրապետական օրհնություն>>  արարողակարգը, որի ընթացքում աղոթք բարձրացվեց երկրի ղեկավար իշխանությունների և ազգի բարօրության համար: Սյունյաց թեմի առաջնորդը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս. Խաչատրյանին նման նախաձեռնության համար, նկատելով, որ առաջին անգամն է, երբ մարզը ներկայացնող իշխանությունները հավաքվել են եկեղեցու կամարների տակ` տարին աստվածային օրհնությամբ սկսելու համար:
Դիմելով ներկաներին նա մասնավորպես ասաց.
-Այս կամարների տակ դուք հաղորդակից եղաք նաև հայ առաքելական եկեղեցու սրբերի Գրիգոր Տաթևացու, Հովհան Որոտնեցու, Մովսես Գ Տաթևացու օրհնություններին: Սյունիքի մարզպետի, համայնքային իշխանության ներկայացուցիչների այստեղ ներկայանալն ու եկեղեցու թևերի տակ հավաքվելը կարևոր է, քանի որ ամրապնդվում է եկեղեցի-ժողովուրդ կապը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորելով ներկաների Ամանորն ու Սուրբ ծնունդը, նշեց.
-Սյունիքի հզորության գրավականներից է եղել այն հանգամանքը, որ միասնական են գործել հոգևոր և աշխարհիկ իշխանությունները: Տարեմուտն այստեղ` Տաթևի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում տոնելը, նախնյաց ավանդույթների լավագույն շարունակությունն է: Այս կամարների տակ են գործել հայ ազգի քանքարավոր վարդապետներն ու ազգապահպան քայլեր ձեռնարկող ժողովրդի նվիրյալները. նրանց շնորհիվ այսօր ունենք հզոր Սյունիք, որը պետք է էլ ավելի շենացնենք:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11