Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՆԻԿՈԼԱՅ ԲԱԴԱԼՅԱՆԻ 100 ԱՄՅԱԿԸ

13.01.2015

Հունվարի 10-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի Վերիշեն գյուղական համայնքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Նիկոլայ Բադալյանին: Մարզպետը շնորհավորել է Նիկոլայ Բադալյանին ծննդյան 100 ամյակի առթիվ և հոբելյարին նվիրել հեռուստացույց և դրամական պարգև:
Նիկոլայ պապը զրուցելով մարզպետի հետ իր կյանքի ու անցած ուղու մասին`  կարևորեց խաղաղությունն ու համերաշխությունը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորեց Նիկոլայ Բադալյանին և նշեց.
<<Այսօր, երբ զրուցում էի Նիկոլայ պապի հետ, նկատելի էր` որքան կարևոր են նրա համար իր երկիրն ու զավակները: Եվ իրոք. յուրաքանչյուր ծնողի համար իր զավակների կայացած և արժանի մարդ լինելը երջանկության գրավական է>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11