Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ
19.01.2015

Հունվարի 19-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետի տեղակալներն, աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի ստորբաժանումների ղեկավարները: Մարզպետ Ս. Խաչատրյանն անդրադարձավ 2014թ մարզպետարանի կատարած աշխատանքներին և դրանցում տեղ գտած թերությունների սեղմ ժամկետում շտկելու անհրաժեշտությանը: Մարզպետը աշխատակազմի համապատասխան բաժիների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտել խորհրդակցության ժամանակ նշված բացթողումների վերացման աշխատանքները և տեղեկատվություն ներկայացնել դրանց վերաբերյալ: