Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕԲՅԵԿՏԻՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ ԵՎ ԱՂԱՎԱՂՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ` <<4-րդ իշխանություն>> ՕՐԱԹԵՐԹԻ ԿՈՂՄԻՑ

21.01.2015

Էժանագին սենսացիայի ետևից վազող <<4-րդ իշխանություն>> օրաթերթ, շրջանցել եք լրատվության մասին օրենքը, չստուգված ապատեղեկատվություն տարածելու նպատակով գրել եք հոդված, որի մեջ ճշմարտության աղերս անգամ չկա և հակասում եք ինքներդ ձեզ:
Մարինե Բաղդագուլյանը ոչ թե Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալն է, այլ վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն որևէ առնչություն չունի նրա աշխատանքային գործունեության հետ: Նրան աշխատանքից ազատել է վիրաբուժական բաժանմունքի վարիչը, գրավոր զեկուցագրի հիման վրա, ոչ պատշաճ աշխատելու համար: Աշխատանքից ազատման հրամանը տվել է Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Նորա Իվանյանը:
2014թ դեկտեմբերի 30-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սյունիքում մեծ հեղինակություն վայելող Գորիսի ԲԿ-ի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանը, որն ունի երկարատև բուժման կարիք: Բժիշկ Սլավիկ Ամիրյանին մարզպետ Ս. Խաչատրյանը արժանացրել է շնորհակալագրի և ձեր այն պնդումը, իբր իր դիմումի մեջ Սլավիկ Ամիրյանը նշել է, թե չի ուզում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ` հերյուրանք է:
ԵՎ վերջապես գլխավոր բժշկի պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան, ինչպես դուք եք նշում, այլ բժիշկ Նորա Իվանյանը: Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կհայտարարվի մրցույթ՝ գործող կարգի համաձայն և Սյունիքի մարզպետը նրա հետ կկնքի աշխատանքային պայմանագիր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30