Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ՄՈՏ

21.01.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը հունվարի 16-21-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություններ Սյունիքի մարզպետի որոշմամբ իր կողմից համակարգվող մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների հետ: Մարզպետի տեղակալը մարզպետարանի աշխատակազմի ֆինանսների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, կրթության, սոցիալական ապահովության, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, ներքին աուդիտի բաժինների ղեկավարների և աշխատակիցների հետ քննարկել է նրանց իրավասությունների շրջանակներում իրականացվող   մասնագիտական ուսումնասիրություններն ու գործառույթները , դրանց կատարման առավել օպտիմալ ուղիներն ու ժամկետները:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը մարզպետարանի աշխատակազմի նշված աշխատակիցների հետ քննարկումներից հետո մատնանշել է իրականացվող գործառույթներում տեղ գտած թերությունները. դրանց պատճառների հաղթահարման համար տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30