Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՉՃՇՏՎԱԾ ԵՎ ՍՏԱՀՈԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

22.01.2015

<<Հայկական ժամանակ>> թերթի հրատարակած հոդվածում տեղ գտած լուրը, թե իբր <<Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատորեն շարունակում է պատժել իր պաշտոնակատարության ընթացքում իր դեմ դուրս եկած անձանց>>, ամբողջովին ստահոդ է և օբյեկտիվ իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի:
Սլավիկ Ամիրյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն, իր ծառայությունների համար մարզպետի կողմից արժանանալով շնորհակալագրի: Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն (2014թ. նոյեմբերի 18-ին) և մարզպետը որևէ առնչություն չունի սույն գործընթացի հետ: Վրեժ Հովսեփյանի փոխարեն 2014թ. նոյեմբերի 18-ին տնտեսական մասի վարիչ է նշանակվել Երևանի պետական համալսարանն ավարտած Էդգար Թունյանը, ով որևէ ազգակցական կապ չունի Սուրիկ Խաչատրյանի նախկին վարորդի հետ:
Ձեր հոդվածում հրատարակված այն ապատեղեկատվությունը, թե իբր ազատել են դեղատան վարիչին՝ մտացածին է, որովհետև դեղատան վարիչ Գոհար Դավթյանն աշխատել է և շարունակում է աշխատել Գորիսի բժշկական կենտրոնում որպես դեղատան վարիչ: Ատամնաբույժ Արման Զաքարյանին ոչ թե ազատել են աշխատանքից, այլ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո նա նոր պայմանագիր չի կնքել, քանի որ բացել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որտեղ իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը:
Ձեր հոդվածում արծածվել է նաև Գորիսում տիրող հոգեբանական մթնոլորտի մասին : Այդ քաղաքում, ինչպես նաև ողջ մարզում, տիրում է աշխատանքային, փոխադարձ հարգանքի և բարյացակամության մթնոլորտ:
Հոդվածում տեղ գտած այն միտքը, թե իբր <<դոկտոր պրոֆեսորի փոխարեն ադիբուդի ծախողին են դրել>> պաշտոնի՝ էժանագին սուտ է, որովհետև համաձայն գործող կարգի գլխավոր բժիշկ ընտրվում է մրցույթով, որը դեռ չի կայացել, իսկ գլխավոր բժշկի պաշտոնակատարը Նորա Մեսրոպի Իվանյանն է, ով 1971 թվականից աշխատում է որպես բժշկուհի և վայելում է հանրության հարգանքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30