Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

24.01.2015

Սույն թվականի հունվարի 19-ից 24-ը ՀՀ Նախագահի Գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հանձնաժողովների կողմից ստուգվել է Սյունիքի մարզը խաղաղ ժամանակից ռազմական դրության փոխադրելու հնարավորությունները:
Ստուգման արդյունքները գոհացուցիչ են. մարզում այդ ուղղությամբ կատարվել են մեծածավալ աշխատանքներ:
ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ
գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը ամփոփելով կատարված աշխատանքները նշեց.
<< Սյունիքի մարզում, վերջին մի քանի ամսում, կատարվել են արդյունավետ և մեծամասշտաբ աշխատանքներ, որի համար ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Սյունիքի մարզպետին, մարզպետարանի աշխատակազմին, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցներին>>:
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսելով համատեղ կատարված աշխատանքների մասին նշեց.
<<2014թ. մայիսին իրականացվել են մարզի զորահավաքային մարմնի ոլորտային ծառայությունների ստուգումներ, որտեղ հայտնաբերվել են թերություններ և բացթողումներ:
Այս կարճ ժամանակահատվածում մարզպետարանի աշխատակազմը կարողացավ հնարավորինս վերացնել թերությունները>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30