Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.01.2015

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այն տոն է, որ նշում ենք ազգովի:
Հայոց ազգային բանակը պատվով է կատարում հայրենի սահմանների պաշտպանի իր առաքելությունը` խաղաղության պահպանման կռվան հանդիսանալով ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:
23 տարիների ընթացքում հայոց ազգային բանակն իր մարտական պատրաստականությամբ, մարտունակությամբ և զգոնությամբ, արժանի հակահարված է տվել հակառակորդի բոլոր ոտնձգություններին, անառիկ պահել մեր սահմաններն ու ապահովել ժողովրդի խաղաղ կեցությունն ու անդորրը:
Հայոց բանակի զինվորնե’ր, բանակի հզորության վրա են հենվում պետական քաղաքականություն իրականացնող այրերը: Ձեր անձնվեր ծառայությամբ ապահովում եք Հայաստանի Հանրապետության պետության անկախության պահպանումն ու առաջընթացը: Մաղթում եմ ձեզ հայրենանվեր ծառայություն, անսպառ եռանդ բանակաշինության հայրենանվեր գործում և նորանոր ձեռքբերումներ մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված ձեր բոլոր ձեռնարկումներում:
Սիրելի' սյունեցիներ,
Շնորհավորում եմ ձեզ այս նշանակալից ու փառավոր տոնի առիթով, մաղթում բարձր տրամադրություն, խաղաղություն և բարօրություն: