Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

29.01.2015

Հունվարի 28-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ քաղաքացիներ:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց քաղաքում տեղակայված N զորամասում:
Այնուհետև տոնական միջոցառումները շարունակվեցին Կապանի Գ. Նժդեհ հրապարակում, որտեղ զինվորական հնարքներով ցուցադրական ելույթ ունեցան N զորամասի հետախուզական վաշտի զինվորները, իսկ երաժշտական կատարումներով` Կապանի քաղաքապետարանի փողային նվագախումբը:
Կազմակերպվել էր նաև այցելություն Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրվեցին հայրենիքի նահատակների շիրիմներին և մեկ րոպե լռությամբ հարգվեց նրանց հիշատակը: Բաղաբուրջի հուշահամալիրում Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանն աղոթք հնչեցրեց առ Աստված՝ ի հիշատակ մեր զոհված հայրենակիցների:
Տոնական օրը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի հարակից հրապարակում կազմակերպված տոնական համերգով:
Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 09:35:02