Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

24.02.2015

Փետրվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետը ընդունել է 103 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր յոթանասուներեք, աշխատանքի տեղավորման՝ քսանմեկ, պետպատվերի շրջանակներում բուժման՝ երեք, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, բնակարանով ապահովելու՝ երեք և տնամերձի սեփականաշնորհման հարցով՝ մեկ քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից յոթանասուներկուսին տրվել է դրական լուծում, մեկը՝ ուսումնասիրության ընթացքում է:
Բավարարվել է նաև պետպատվերի շրջանակներում բուժման երեք և առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին երկու դիմումատուների խնդրանքը:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին քսանմեկ դիմումները, ընթացքի մեջ է տնամերձի սեփականաշնորհման վերաբերյալ դիմումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15