Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

04.03.2015

 Փետրվարի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին 2014թ. կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանին հանձնարարվեց հսկողության տակ վերցնել Քաջարանի հիվանդանոցի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման գործընթացը, հիվանդանոցի ղեկավարության հետ համատեղ կազմակերպել անհրաժեշտ միջոցառումներ հիվանդանոցի գործունեության նկատմամբ ազգաբնակչության վստահության բարձրացման ուղղությամբ:
Մարզպետը առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ն. Գևորգյանին հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ապահովման ուղղությամբ, կազմակերպել <<Բաց դռների օր>> մարզի բոլոր տարածաշրջաններում՝ ակցիայում ընդգրկելով մարզի բժշկական հաստատությունների լավագույն մասնագետներին, բժշկական թափոնների խնդրի լուծման հետ կապված ներկայացնել առաջարկություններ համապատասխան տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Ս. Խաչատրյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանին մեկշաբաթյա ժամկետում կազմել մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ տարվող աշխատանքների տարեկան աշխատանքային պլան և ներկայացնել քննարկման, ուսումնասիրել դպրոցականների առարկայական օլիմպիադաներին առանձին դպրոցների չմասնակցելու կամ պասսիվ մասնակցության պատճառները և ձեռնարկել համապատասխան միջոցներ, առաջարկություն ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման գործընթացին մարզպետարանի ներկայացուցչության ապահովման ուղղությամբ, ուսման որակի բարձրացման նպատակով միջոցներ ձեռնարկել հանրապետության այլ մարզերի ուսումնական հաստատությունների հետ փորձի փոխանակման ուղղությամբ, ձեռնարկել գործուն միջոցներ հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձին առարկաների գծով մասնագետների պահանջարկի բավարարման ուղղությամբ:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ համայնքներին և գյուղացիական տնտեսություններին տրված սերմացուի, վառելիքի և այլ նյութերի դիմաց գումարների հավաքագրման գործընթացում նախատեսված ժամկետների խախտումները բացառելու, մարզի տարածքում արտադրված մսամթերքի իրացումն կազմակերպելու ուղղությամբ:
Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Ռ. Ավետիսյանին հանձնարարվեց համայնքների ներկայացրած տեղեկատվության հիման վրա ձևավորել հրատապ ծրագրերի փաթեթ և ձեռնարկել միջոցներ դրանց նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման ուղղությամբ: Ուսումնասիրել Կապանի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման առաջին փուլի աշխատանքների համար պահանջվող անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, ուսուցման կենտրոնացման արդյունքում առանձին մասնաշենքի ազատման հնարավորությունը և ներկայացնել առաջարկություն:

Ս. Խաչատրյանը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանին տեղում առկա խնդիրները ուսումնասիրելու նպատակով կազմել համայնքների այցելության ժամանակացույց` այդ գործում ընդգրկելով աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին (մասնավորապես սոցիալական ապահովության և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններին): Իրավաբանական բաժնի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` բացառելու ավագանու որոշումների՝ սահմանված ժամկետների խախտմամբ առաքումը:
Մշակույթի և սպորտի բաժնի պետ Ս. Դավթյանին հանձնարարվեց կազմել ոլորտի աշխատանքների կազմակերպման տարեկան աշխատանքային պլան և ներկայացնել քննարկման պատմամշակութային հուշարձաններ այցելությունները և զբոսաշրջությունը խթանելու նպատակով:
Սոցիալական ապահովության բաժնի պետ Ա. Շահնազարյանին հանձնարարվեց ձեռնարկել միջոցներ ընտանեկան նպաստի համակարգի շրջանակներում տրվող օգնությունների հասցեականության ապահովման ուղղությամբ, սրտի վիրահատության համար ֆինանսական աջակցության միջնորդություններ ներկայացնելիս հիմք ընդունել բացառապես ընտանիքի սոցիալական վիճակը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Ա. Ոսկանյանին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել մարզի բազմազավակ ընտանիքների խնդիրները և պարբերաբար ներկայացնել առաջարկություններ նրանց աջակցելու նպատակով:
Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Է. Մարտիրոսյանին հանձնարարվեց
միջազգային ներդրումային ընկերությունների քննարկմանը նախապատրաստել առաջարկություններ մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ և պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն դրանց ընթացքի մասին:

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Մ. Կոստանդյանին հանձնարարվեց համայնքների ղեկավարների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ տնտեսվարողների և քաղաքացիների կողմից արոտավայրերի և խոտհարքների վարձակալության պայմանագրային պարտավորություններ կատարելու ուղղությամբ, վարձավճարների հավաքագրման և ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ հարցը քննարկման ներկայացնել առաջիկա մարզխորհրդի նիստում:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56