Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

06.03.2015

Սիրելի' կանայք, մայրե'ր, աղջիկնե'ր.
Երջանկության, սիրո, ընտանեկան բարեկեցության ջերմ մաղթանքներով սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս լուսավոր տոնի` մարտի 8-ի կապակցությամբ :
Հայ կնոջ դրվատանքը գալիս է դարերի խորքից. ձեր գրավչությունը, ազգասիրությունը, անկոտրում կամքն ու պատմական կարևոր դերակատարությունը բազմիցս հիշատակվում է հայ մատենագրության էջերում:
Ձեր անսահման առաքինության շնորհիվ է հարատևում հայ ընտանիքի ավանդական ամրությունը, որը մեր պետականության հիմքն է: Անառարկելի է ձեր ներդրումը մեր երկրի այսօրվա ձեռքբերումների, ազգային արժեհամակարգի կերտման, իսկ շրջադարձային պահերին` նաև տոկունության և հավասարակշռության պահպանման գործում:
Մեր պետականության կազմավորման ճանապարհին դուք կարողացաք դիմակայել բոլոր մարտահրավերներին, զինվորագրվելով արցախյան պատերազմին` կարևոր ներդրում ունեցաք ազգի ճակատագրական հաղթանակներից մեկում:
Թող հարատև լինեն ձեր հայրենաշեն գործունեությունն ու արժանավայել քաղաքացի լինելու ձգտումը: Ձեր կյանքի բոլոր օրերը թող լեցուն լինեն գարնանային գույներով, ջերմությամբ և խինդով:
Թող ի կատար ածվեն ձեր բոլոր նվիրական երազանքները` ի բարօրություն հայ ըտանիքի և հայոց պետականության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30