Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

31.03.2015

Մարտի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոն Կապանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 33 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, հրետակոծված տան փոխհատուցման, տաղավարի համար տարածք հատկացնելու հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանյոթին տրվել է դրական լուծում, երկուսը՝ ուսումնասիրության ընթացքում են:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին երկու դիմումները, ընթացքի մեջ են հրետակոծված տան փոխհատուցման, տաղավարի համար տարածք հատկացնելու վերաբերյալ դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30