Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶ ԺԱՄԱՆԱԾ ԲԵԼՈՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆ Ս. ՍՈՒԽՈՐԵՆԿՈՅԻՆ

07.04.2015

Ապրիլի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով մարզ ժամանած Բելոռուսի Հանրապետության դեսպան Ս. Սուխորենկոյին: Դեսպանի այցի նպատակն էր <<70-лет освобождения Республики Беларусь от немецко-фашистких захватчиков>> հոբելյանական մեդալներով պարգևատրել Սյունիքի մարզի Հայրենական մեծ պատերազմի այն մասնակիցներին, ովքեր մասնակցել են Բելոռուսի ազատագրման մարտերին: ՀՀ Սյունիքի մարզպետարանում կազմակերպվել էր տոնական ընդունելություն, որին ներկա էին մարզպետարանի աշխատակազմի անձնակազմի ղեկավարները, Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի զինկոմները, զինվորականներ, հյուրեր: Պարգևատրվող 17 վետերաններից ներկա էին 4-ը, մնացած վետերանների հուշամեդալները ստացան նրանց ընտանիքի անդամները:
Հանձնելով շքանշանները` դեսպան Ս. Սուխորենկոն հավելեց.
- Ես այսօր ժամանել եմ Սյունիքի մարզ` Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անունից ձեզ հանձնելու ֆաշիստական օկուպացիայից Բելոռուսի Հանրապետության ազատագրման 70-ամյակին նվիրված շքանշաններ: Այսպիսի շքանշաններով պարգևատրվում են նախկին խորհրդային հանրապետությունների հայրենական պատերազմի այն մասնակիցները, ովքեր մասնակցել են մեր հայրենիքի ազատագրմանը: Ֆաշիստական օկուպացիան մեծ արհավիրք էր մեր երկրի համար, այդ պատճառով մենք մեծարում և խոնարհվում ենք նրանց առջև, ովքեր մասնակցություն են ունեցել Բելոռուսի ազատագրմանը: Աշխարհագրորեն լինելով շատ հեռու, դուք մասնակցել եք այդ կռիվներին` ազատելով բելոռուս ժողովրդին ֆաշիստական սև լծից:
Մարզպետ Ս. Խաչատրյանը դիմելով վետերաններին, նշեց.
-Հարգելի' վետերաններ, այն ճանապարհը, որ դուք անցել եք 70 տարի առաջ, այն սխրանքները, որ գործել եք այդ ճանապարհին արժանի են ամենամեծ գնահատանքի և մեծարանքի: Դուք գանձ եք մեզ համար: Սա Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանին նվիրված առաջին միջոցառումն է: Մարզում առաջիկայում ծրագրված են մի շարք միջոցառումներ, այնպես որ հանդիպելու դեռ շատ առիթներ կունենանք:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցի համար` կարևորելով բարեկամությունն ու հետագա սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24