Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
07.04.2015

Սիրելի՛ կանայք, մայրե'ր, աղջիկնե'ր.
Մայրության բերկրանք վայելելու լավագույն մաղթանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:
Ապրիլի 7-ը՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է, կարճ ժամանակում ընդունվեց և սիրելի դարձավ մեր հասարակությանը:
Անառարկելի է` մայրության շնորհը, սերնդային հաջորդականությունը մարդկությանը տրված մեծագույն պարգևներից է:
Մեր մայրերի <<որդոց օրոցքին լուսնյակ դառնալով>>, <<տան ճրագ>> ու <<արևից զորեղ>> լինելով` <<հինավուրց ու նոր ձեռքերով>>են կերտվում Հայաստանի Հանրապետության սահմաններին կանգնած անվեհեր զինվորի ու շինականի, ուսուցչի ու աշխատավորի ստեղծագործ, հայրենասեր ու անձնազոհ էությունը:
Սյունյաց առաքինի, տոկուն ու նուրբ մայրե՛ր,
մարդ թե հրեշտակ թող որ միայն բարի լուր բերեն ձեր զավակներից, թող ոչ մի գույժ չստվերի ձեր մայրական զգայուն սիրտն ու խաղաղ ժպիտը:
Ձեզ գարուններ, լույս և անսահման ուրախություն եմ մաղթում, թող իրականություն դառնան ձեր օրհնանքները՝ բարիք բերելով ձեր ընտանիքներին և Սյունյաց աշխարհին: