Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ

17.04.2015

Ապրիլի 17-ին Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղական համայնքում տեղի ունեցավ հայ գթության քույր, որբախնամ Վարսենիկ Մելիք -Ստեփանյանի (Վարսենիկ Սյունի) անթաղ աճյունի հուղարկավորությունը : Կապանում հայտնի Մելիք-Ստեփանյան տոհմի դուստրը, թողնելով ուսումն արտերկրում 1915 թվականին վերադառնում է հայրենիք և զբաղվում Եղեռնից մազապուրծ հայ որբերի փրկության և խնամքի գործով: Հիվանդ որբերին խնամելիս վարակվում տիֆով և մահանում: Եղբայրը` Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանը զմռսել էր նրա մարմինը և ամփոփել Առաջաձոր գյուղի տոհմական դամբարանում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում կատարվեց նաև Վարսենիկի աճյունը տոհմական դամբարանում քրիստոնեական կարգով հողին հանձնելու արարողությունը: Հոգեհանգստի կարգ կատարեց Կապանի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:
Արարողությանը ներկա էին, Սյունիքի մարզպետի տեղակալներ Վաչե Գրիգորյանը, Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Եղեռնին նվիրված համայնքային միջոցառումների հանձնաժողովի անդամներ, հյուրեր, տարբեր կազմակերպությունների, կառույցների ներկայացուցիչներ Կապանից, համագյուղացիներ, Մելիք-Ստեփանյան տոհմի ներկայացուցիչները:
Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը մանրամասնորեն ներկայացրեց բարեգործ կնոջ՝ Վարսենիկ Մելիք Ստեփանյանի կենսագրությունը, կարևորեց.
- Հարգելի ներկաներ, Վարսենիկը մեր նորագույն ժամանակների այն հայուհիներից է, ով իրեն չխնայեց ցեղասպանության զոհ մանուկների փրկության համար: Նրա անունը պետք է հավերժացնել Սյունյաց աշխարհում: Ձեր անունից դիմում եմ Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին՝ մարդասիրական որևէ հաստատություն մեր չքնաղ հայուհու անունով կոչելու խնդրանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24