Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

17.04.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համայնքային միջոցառումների շրջանակներում ապրիլի 17-ին Կապան քաղաքում հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակ:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը: Աշխատակիցները մաքրել են մարզպետարանի հարակից տարածքը, փխրեցրել շրջակա ծառերի բունը, ձևավորել թփերը, ծաղիկներ ցանել:

Ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համայնքային միջոցառումների շրջանակում մարզպետարանի աշխատակիցները մասնակցեցին նաև ծառատունկին: Սյունիք գյուղական համայնքում գտնվող քաղաքային գերեզմանատանը հարակից մայրուղու երկայնքով տնկվեցին շագանակենիներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24