Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԻ ՀՅՈՒՐՆ ԷՐ<<ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ>>-Ը

22.04.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հյուրընկալել է <<Սյունյաց երկիր>> տասնօրյա թերթի աշխատակիցներին: Հանդիպման առիթը թերթի` Հայոց մեծ եղեռնին նվիրված հատուկ համարի թողարկումն էր: Մարզպետը շնորհավորեց աշխատակիցներին և շնորհակալություն հայտնեց կատարած մեծածավալ լրագրողական աշխատանքի համար:
-Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված մարզային միջոցառումների շարքում ձեր կատարած աշխատանքն իր ուրույն տեղն ունի,-ասաց մարզպետը -Դուք կարողացել եք ազգային արժեք ստեղծել: Մեր համագործակցության արդյունքում, 2005 թվականից սկսած, <<Սյունյաց երկիր>> թերթը հատուկ համարներ թողարկեց նվիրված Սյունիքի պատմամշակութային արժեքներին, Սյունյաց աշխարհի ազգանվեր, տաղանդավոր ներկայացուցիչներին, հիշարժան տարեթվերին: Այդ համարները ջերմորեն ընդունվում են ընթերցողների կողմից, արժանանում բարձր գնահատանքի: Մոտ ապագայում թերթի թեմատիկ, հատուկ համարները կամբողջացնենեք մեկ գրքի մեջ, որպես ձոն նվիրված սյունեցուն, Սյունյաց աշխարհին:
<< Սյունյաց երկիր>> թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս. Խաչատրյանին` թերթին մշտապես սատարելու համար.
-Հարգարժան պարոն մարզպետ, մենք միշտ բարձր ենք գնահատել մեզ հետ համագործակցելու ձեր պատրաստակամությունը, գործուն մասնակցությունը ուշագրավ նախաձեռնություններին: Դուք տեսնում ու գնահատում եք լավ աշխատանքը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ <<Սյունյաց երկիր>> թերթի ձեռնարկումները կյանքի կոչելու մեջ ձեր անգնահատելի մասնակցության համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն այսուհետ ևս կգործի ի շահ ընթերցողի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 10:22:18