Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԵՎ 23-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

23.04.2015

Ապրիլի 22-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված ծառատունկին: Կապան քաղաքային համայնքի Բաղաբուրջի հուշահամալիրում տնկվեցին ուռենու և թխկու 100 տնկիներ: Ծառատունկին մասնակցեցին նաև մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, մարզպետի օգնական, ՀՀԿ Սյունիքի շրջանային կազմակերպության կանանց նախագահ Վ. Դավթյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության նախագահ Ռ. Սարգսյանը, Կապանի N զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սերոբյանը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության կազմակերպիչներին` նշելով, որ չկան մեծ և փոքր գործեր, կարևորը նվիրումն է, սրտացավությունը հայրենիքի, պետականության նկատմամբ: Ապա  հավելեց.
-Երբևէ մեր հակառակորդների տնտեսական և ռազմական հզորությունը չի խանգարել` մեզ հաղթանակներ կերտել: Մեր միասնականությամբ և ստեղծարարությամբ ենք հաղթել, մոխիրներից հառնել ու շենացրել մեր հայրենի բնօրրանը: Սյունեցին պատմության դժվարին ընթացքներ է հաղթահարել, զերծ մնացել կոտորածներից, որոնք մոլեգնում էին ողջ Արևելյան Հայաստանում 1918-1921թթ.:
Մարզպետ Ս. Խաչատրյանը մասնակցեց Կապանի  թիվ վեց հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը` նվիրված Եղեռնի 100-ամյակին: Միջոցառման խորագիրն էր` <<Հայրենանվիրումի նոր ժամանակներ են: Պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է>>:
Ապրիլի 23-ին Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղում մարզպետը ներկա է գտնվել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի բացման արարողությանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 17:41:24